Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրթական նպատակներ հետապնդող «Ժամանակակից հանդիսատեսի լաբորատորիա»

11.14.2017


Ռուսաստանի Պերմ քաղաքի օպերայի և բալետի «Ժամանակակից հանդիսատեսի լաբորատորիա» նախագիծը ներկայացվում է նաև մայրաքաղաք Մոսկվայում: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Միջոցառումը, որ անցկացվում է Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանում, նախորդում է այդ թատրոնի «MusicAeterna» նվագախմբի մոսկովյան ելույթներին, որոնք կայանալու են նոյեմբերի ընթացքում:

Պերմի թատրոնի գեղարվեստական ղեկավար և նվագախմբի դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը Պերմցի կոմպոզիտոր Լեոնիդ Դեսյատնիկովի հետ լաբորատորիայում մոսկվացիներին կծանոթացնեն իրենց համերգային ծրագրում ընդգրկված հեղինակների՝ Գուստավ Մալերի և Ալբանա Բերգի ստեղծագործություններին, դրանց ասելիքին, կվերլուծեն պարտիտուրները և համերգներից առաջ նյութի մատուցման այն եղանակներին, որոնք կիրառվում են Պերմի հանդիսատեսների համար:

«Ժամանակակից հանդիսատեսի լաբորատորիա»-ն իր ծրագրում ընդգրկում է նաև նվագախմբի բաց փորձեր, վարպետության դասեր ներկայացումների բեմադրիչների ու դերասանների մասնակցությամբ:

Այս յուրահատուկ լաբորատորիան և համերգային ծրագիրը Մոսկվայից հետո անցկացվելու է նաև պետերբուրգցի հանդիսատեսների միջավայրում:
    Դիտվել է 793 անգամ