19-րդ դարի զգացմունքների մշակույթը մատուցող բարիտոնը
11.24.2017
Ավելի վաղ Կրասնոյարսկի երկրամասի մշակույթի նախարար Ելենա Միրոնենկոն հայտնել էր, որ հոգեհանգստից հետո տեղի կունենա դիակիզում: Երգչի աճյունի մոխրով երկու անոթներից մեկը կհուղարկավորվի Մոսկվայում, իսկ մյուսը՝ Կրասնոյարսկում:
Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի 22-ին, Լոնդոնում, կյանքի 56-րդ տարում,երկարատև հիվանդությունից հետո:
2016թ.-ին հիվանդության բարդացման պատճառով, նա դադարեց հանդես գալ օպերային բեմում, սակայն չդադարեցրեց համերգային գործունեությունը: Վերջին անգամ նա հանդիսատեսին խոնարհվել է 2017թ.-ի հունիսին՝ Ավստրիայում անցկացվող «Grafenegg» փառատոնի ժամանակ:
Ռեժիսոր Միքելանջլո Անտոնիոնին դիտելով Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմը, ասել է. «Սա 19-րդ դարի զգացմունքների մշակույթ է»: Սփիլբերգի պես Դմիտրի Խվորոստովսկին վայելում էր համաշխարհային հռչակ, այդ թվում նաև կոմմերցիոն: Այսպես է «taglur.am»-ի փոխանցմամբ իր յուրահատուկ գնահատականը ամբողջացնում ռուսաստանցի երգչի մասին «vedomosti.ru»-ն՝ հավելելով, որ այդ աստվածատուր ձայնը կրող արտիստը մատուցում էր հենց այդ նույն 19-րդ դարի զգացմունքների մշակույթը, որը մինչև այսօր էլ մնում է կյանքի հիմնական արժեհամակարգը:
Ծնունդով Սիբիրցի (նա ծնվել է 1962թ.-ին, Կրասնոյարսկ քաղաքում), Խվորոստովսկին հասավ համաշխարհային փառքի որպես արևմտյան դասական երգեր կատարող երաժիշտ: Նա համարվեց իտալական օպերաների էտալոնային կատարող, հատկապես այդ ժանրում թիվ մեկ իտալացու՝ Ջուզեպե Վերդիի ստեղծագործությունների հարցում:
Բարիտոնի ամպլուան հայտնվել է միայն 19-րդ դարում, այդ մասին բարոկոյի և կլասիցիզմի մշակույթը դեռ չգիտեր: Բարիտոնը միշտ ռոմանտիկ կերպար է: Առավել հաճախ նա տենոր-սիրեկանի հակառակորդն է, երբեմն՝ չարագործ, սակայն միշտ ազնվազարմ հերոս, սովորաբար պարտվող, սակայն՝ պարտության վեհությունը հասկացող:
Խվորոստովսկին օրինակելի բարիտոն էր...
Այս թեմայով այլ հղումներ-1