Այսօր կկայանա տնային կալանքի մեջ գտնվող Սերեբրեննիկովի «Նուրեև» բալետի պրեմիերան
12.09.2017

Նախօրեին, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ցավ էր հայտնել, որ «... իրենց խնդրանքը, որպեսզի Սերեբրեննիկովը փորձերին մասնակցելու հնարավորություն ունենա, մնացել է անպատասխան»:
Հիշեցնենք, որ Մեծ թատրոնում «Նուրեև» բալետի բեմադրությունը պատրաստում էր «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը (նա նաև լիբրետոյի և սցենոգրաֆիայի հեղինակն է), որն այսօր դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքում:
Կիսատ մնացած աշխատանքը ավարտին է հասցրել բեմադրական աշխատանքների նրա գործընկերը՝ խորեոգրաֆ Յուրի Պոսոխովը:
Նախատեսված է, որ վաղը՝ դեկտեմբերի 10-ին թատրոնը կցուցադրի ևս մեկ պրեմիերային ներկայացում, իսկ հաջորդ անգամ այն նախատեսվում է Մեծ թատրոնի բեմ բարձրացնել 2018թ.-ի մայիսին:
«Նուրեև» բալետը ներկայացնում է 20-րդ դարի նշանավոր պարողներից մեկի՝ Ռուդոլֆ Նուրեևի կյանքը: 2017թ.-ի հուլիսին նշանակված պրեմիերան ցուցադրությունից երեք օր առաջ չեղյալ համարվեց: Թատրոնի ղեկավարությունը պնդում էր, որ այն դեռ պատրաստ չէր:
Ըստ բրիտանական BBC ծառայության հետաձգման վարկածներից մեկն էլ այն է, որ բալետում նկատել են համասեռականության քարոզ:
«Ներկայացումը, անխոս, ինչ-որ մարդկանց վիճահարույց կթվա, մեկին կթվա հաճելի, մյուսին տհաճ, բայց ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մենք զբաղվում ենք արվեստով: Եվ արվեստը պետք է բարձրացնի այն հիմնախնդիրները և հարցերը, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ»,- ասել է Ուրինը:
Բալետի ամառային պրեմիերայի չեղյալ համարվելու վարկածներից մեկն էլ կապվում է պետական ֆինանսների հափշտակման և այդ հարցով ռեժիսորի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:
Սերեբրեննիկովն իրեն վերագրվող մեղքերը չի ընդունում: Նա տնային կալանքի մեջ է գտնվում 2017թ.-ի օգոստոսից:
Ավելացնենք, որ Ռուդոլֆ Նուրեևի պարտիան կատարող Վլադիսլավ Լանդրատովի ասելով Այս պայմաններում անգամ Կիրիլ Սերեբրեննիկովն, այնուամենայնիվ , դուրս չի մնացել բալետի բեմադրության գործընթացից և վերահսկում է փորձերը: «Նա տալիս է ինչ-որ մեկնաբանություններ»,- ասել է Լանդրատովը:
Այս թեմայով այլ հղումներ-1