Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շաբաթ երեկոյան «Et cetera»-ում տեղի կունենա «սեր ժանտախտի ժամանակ»

12.16.2017

Այսօր Մոսկվայի «Et cetera» թատրոնում բուլղարացի ռեժիսոր Ալեքսանդրա Մորֆովան կներկայացնի «Դեկամերոն: Սեր ժանտախտի ժամանակ» բեմադրությունը՝ ըստ Ջովանի Բոկկաչոյի նովելների: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բոկկաչոյի «Դեկամերոն» հայտնի գրքի առաջին հրատարակությունից հետո անցել է 665 տարի: Հենց այս հոբելյանին էլ նվիրված է բեմադրությունը:

Թատրոնի մամլո ծառայությունում նշել են, որ թեև անցել է ավելի քան 6 դար, բայց այս գրական ստեղծագործությունը շարունակում է հետաքրքրել ընթերցողներին, հուզել, առաջացնել զգացմունքներ ու նոր մտքեր:

Պատահական չէ, որ իտալական մշակույթում Բոկկաչոյի անունը գտնվում է այնպիսի մեծությունների հետ միևնույն մակարդակում, ինչպիսիք են Պետրարկան և Դանթեն:
    Դիտվել է 866 անգամ