Արտասահմանում գործող ամենահին ռուսական թատրոնն ունի նոր ղեկավար
01.09.2018

Արտասահմանում գործող աշխարհի ամենահին՝ Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնը (հիմնադրվել է 1883թ. հոկտեմբերի 2-ին) հունվարի 8-ից ունի նոր ղեկավար: Մշակութային այդ հաստաթության տնօրեն է նշանակվել դերասանուհի և պրոդյուսեր Դանա Բյորքը: Նա փոխարինել է թատրոնը 28 տարի ղեկավարած Էդուարդ Ցեխեվալին, որը աշխատանքից հեռացել է իր դիմումի համաձայն: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Բյորքը ծնունդով Լատվիայի Ելգավա քաղաքից է: Ավարտել է այդ երկրի մշակույթի ակադեմիան, մշակութային մենեջմենթի մագիստրոս է: Աշխատանքային փորձը մինչ այս նշանակումը, նա հիմնականում ամբողջացրել է «Բեմական արվեստի պրոդյուսերական հիմնադրամի» համակարգում, որտեղ աշխատել է 7 տարի: Նշենք նաև, որ Բյորքը այդ գործը համատեղել է Ռիգայի Չեխովի անվան թատրոնում դերասանի աշխատանքի հետ: