Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոբելյանական միջոցառումները մեկնարկում են լուսավորչական ծրագրով

01.16.2018


Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը 2018թ.-ին նշում է իր 100-ամյակը: Այդ հոբելյանի շրջանակներում հանդիսատեսի համար այստեղ գործարկվել է մշտական գործող լուսավորչական նոր նախագիծ, որը ստացել է «Ստուդիա» անվանումը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Ստուդիայի» առաջին միջոցառումը նվիրված էր ներկայացումների նախապատրաստության առաջին փուլի աշխատանքներին ծանոթացմանը: Հանդիսատեսները թատրոնի գլխավոր նկարիչ Վլադիմիր Արեֆևի ուղեկցությամբ ծանոթացան թատրոնի գեղարվեստաարտադրական արհեստանոցների գործունեությանը:

Կազմակերպիչները կարծում են, որ «Ստուդիան» ներկայացում պատրաստելու գործընթացների վերաբերյալ տարբեր թեմատիկ բնույթի էքսկուրսիաների կազմակերպմամբ կկարողանա գրավել հատկապես երիտասարդ նոր հանդիսատեսների ուշադրությունը, որը կարոտ է և ցանկանում է ծանոթանալ մշակութային կյանքում կատարվող նոր իրադարձություններին:
    Դիտվել է 834 անգամ