Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջիգարխանյանը եղել է գիտակից վիճակում

01.18.2018


Երեկ՝ հունվարի 17-ի երեկոյան, Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի Պիրոգովի անվան հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը իրեն հանկարծ վատ է զգացել թատրոնում (ըստ որոշ տվյալների ներկայացման փորձի ժամանակ):

Ջիգարխանյանը եղել է գիտակից վիճակում, սակայն, ինչպես ասել են բժիշկները, նրա մոտ դիտարկվել է ընդհանուր թուլություն: Կեսգիշերին արտիստին ախտորոշել են հիպերտոնիկ կրիզ, սակայն կա կասկած, որ հիվանդությունը բարդանում է բացիլով և ջղային լարվածությամբ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 851 անգամ