Տիկնիկային թատրոնների աշխարհը վիրտուալ տիրույթում
01.18.2018

Ըստ նախագծի հեղինակների, այս տեղեկատվական ռեսուրսը նախ և առաջ հասցեագրված է մասնագիտական լսարանին, սակայն բաց է բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն արվեստի այս տեսակի նկատմամբ:
Կայքում կան այնպիսի բաժիններ, ինչպիսիք են «Թատրոններ», «Անուններ», «Ներկայացումներ», և նորություններ: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև մասնավոր և պետական այն թատրոնների ցանկին, մարդկանց ու նրանց ստեղծագործական կենսագրությանը, գեղարվեստական հայեցակարգերին, լուսանկարներին, պատրաստած բեմադրությունների ամբողջական տարբերակնեին որոնցով ոլորտում ձևավորվում են այսօրվա թատերական գործընթացները: