Թատրոնները չեն նահանջում նախարարի վեպը բեմադրելու գաղափարից01.24.2018
Մոսկվայի Փոքր թատրոնը նոր թատերաշրջանում նախատեսում է բեմադել առայժմ «Սմոլենսկյան սագա: Քավություն» աշխատանքային վերնագիրն ստացած նոր երկայացումը՝ ըստ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու «Պատը» վեպի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rbc.ru»-ին:
Ստեղծագործությունը անդրադառնում է Ռուսաստանի պատմության խառնակ ժամանակներին, երբ գահի հավակնորդների թվում հայտնվում Կեղծ Դմիտրի 1-ինը:
Սակայն Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը հայտարարել է, որ նման նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում: Նա նաև նշել է, որ այդ վեպն արդեն երկու անգամ փորձ է արվել վերածել պիեսի, որոնք, սակայն, մասնագետները անորակ են ճանաչել:
Դրանով հանդերձ Սոլոմինը ասել է, որ պիեսը ստեղծելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ 2017թ.-ի օգոստոսին, շնորհավորելով Փոքր թատրոնին 262-րդ թատերաշրջանը բացելու կապակցությամբ, նախարարը հորդորել էր ուշադրություն դարձնել Ռուսաստանի ժամանակակից կյանքի վրա: Նա իր վեպը հրատարակել է 2012թ.-ին: Դրանից հետո այդ գործը բեմադրելու փորձ է արել Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոնը: Սակայն աշխատանքները կեսից ընդհատվել են ռեժիսոր Վալերի Բելյակովիչի մահվան պատճառով: Իսկ 2017թ.-ին այդ գործի հիման վրա, այնուամենայնիվ, կայացել է մեկ ներկայացման ցուցադրություն՝ Մոսկվայի ռուսական բանակի թատրոնում, որը բեմադրել էր Պրիմորիեյի երկրամասի ակադեմիական թատրոնը: