Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գտնել մարդկային քաղաքակրթությունը վերականգնելու ճանապարհը

01.26.2018

Այսօր՝ հունվարի 26-ին, Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնը իր գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչիի բեմադրությամբ հանդիսատեսին կներկայացնի Յուրի Օլեշայի հայտնի «Երեք հաստլիկները» հեքիաթի սեփական ընթերցումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ասենք, որ այս ներկայացումն արդեն ընդգրկված է մանկական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության ծրագրում, սակայն հասցեագրված է ոչ միայն պատանի հանդիսատեսներին:

Ըստ սյուժեի, շատ տարիներ առաջ մոլորակ է թափանցել տիեզերական էներգիայի «Ե- երեք» (ռուսերեն տարբերակում՝ «Տ-տրի»-խմբ.) մի խտացում: Մարդկանց կյանքը վերածվել է քաոսի: Գիտնական Գասպար Արներիի առջև խնդիր է դրված չեզոքացնել էներգիան և գտնել մարդկային քաղաքակրթությունը վերականգնելու ճանապարհը: Կրկեսի արտիստներ Տիբուլը և Սուոկը դառնում են հեղափոխական: Հանդիսատեսները պետք է զինվեն համբերությամբ՝ ներկայացման երկրորդ մասը նրանք հնարավորություն կունենան դիտել փետրվարին:

«Սա խառնուրդ է, կա այսպիսի տերմին, երբ անհասկանալի է, ծիծաղելի է դա, թե՞ սարսափելի, երբ սահմանը անհայտ է: Մենք հավասարակշռում ենք: Եվ Օլեշան այդ թվում: Երբ ժանրերը խառնված են, երբ ամեն ինչ հիմնովին խառնված է և համապատասխանում է հեղափոխության կերպարին»,- բացատրել է ռեժիսոր Անդրեյ Մոգուչին:







Լուսանկարը՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 794 անգամ