Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ. Վիկտյուկ. »Ունենալ համարձակություն, տղամարդկություն կամ հիմարություն»

02.08.2018


Այսօր՝ փետրվարի 8-ին, Սանկտ-Պետերբուրգի մեծ դրամատիկական թատրոնի հիմնական բեմում Ռոման Վիկտյուկի մոսկովյան թատրոնը կներկայացնի այս թատերաշրջանի իր պրեմիերան՝ «Մանդելշտամ» ներկայացումը՝ ըստ Դոն Նիգրոյի համանուն պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Պետք է ունենալ համարձակություն, տղամարդկություն կամ հիմարություն, որպեսզի ձեռք մեկնես Մանդելշտամի, նրա սերնդի, բարեկամների թեմային և այն տանել մի քաղաք, որտեղ նա ապրել է,- նշել է Ռոման Վիկտյուկը:

Ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի հիման վրա արված բեմադրությունը նվիրված է Օսիպ Մանդելշամի կյանքին և ստեղծագործական ճանապարհին և նրա դեմ հարուցված ստալինյան դատավարությանը:

«Ռոման Վիկտյուկը ստեղծել է բանաստեղծի ճակատագրի մասին բեմական լակոնիկ և, դրանով հանդերձ՝ բազմաշերտ, միաժամանակ արվեստագետի և իշխանության միջև հավերժական հակամարտության վերաբերյալ բեմադրություն»,- տեղեկացնում է թատրոնի մամլո ծառայությունը և ընդգծում, որ հանճարեղ ստեղծագործությունները չեն ենթարկվում ոչ ժամանակին, ոչ էլ մարդկային կամքին: «Դրանք եղել և մնում են հավերժության մեջ, ինչպես և դրանց ստեղծողները»,- ընդգծել է մամլո ծառայությունը:
    Դիտվել է 924 անգամ