Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Յուրաքանչյուր ներկայացում ունի իր գոյատևման «դարը»

03.07.2018

Ռուսաստանի մի շարք առաջատար թատրոններ իրենց խաղացանկերում կատարում են փոփոխություններ և հրաժարվում են նախկինում հանդիսատեսների շրջանում բարեհաճ ընդունելություն գտած ներկայացումներից: «Յուրաքանչյուր ներկայացում ունի իր դարը և ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում բաժանվել նաև հաջողված բեմադրություններից»: Այդ մասին տեղեկացնոմ է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Օրինակ, օրերս այսպիսի հայտարարություն է տարածել Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնի մամլո ծառայությունն իր խաղացանկից մի հաջողված բեմադրություն կրճատելու կապակցությամբ:

Խոսքն 2012թ.-ին այստեղ բեմականացվված « Էլեկտրայի բաժինը» ներկայացման մասին է, որն, ըստ ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ՝ Նիլի եռապատումի, բեմադրել է ժամանակակից ռուսաստանյան թատրոնում դասական համարվող ռեժիսոր Ալեքսեյ Բորոդինը:

Այս ներկայացումը վերջին անգամ կցուցադրվի մարտի 15-ին և կգրանցվի, որպես թատրոնի պատմության անցած մի էջ:

Նույն ճակատագրին կարժանանա նաև «Ով է վախենում Վիջինիա Վուլֆից» ներկայացումը Սանկտ-Պետերբուրգի Կոմիսարժևսկայի անվան թատրոնում: Այն ըստ Էդվարդ Օլբիի համանուն պիեսի բեմադրել է Հունգարացի ռեժիսոր Էնիկյո Էսենին:

Ներկայացումը խաղացանկում է հայտնվել ընդամենը 3 տարի առաջ կայացած պրեմիերայից հետո և համարվում է «բարդ և ոչ միանշանակ» գործ, որը, թատրոնի պաշտոնական կայքի բնութագրմամբ, աշխատանք է պահանջում ինչպես ներկայացմանը մասնակցող դերասաններից, այնպես էլ հանդիսատեսներից:

«Պաշտոնապես Օլբիի ստեղծագործությունը վերագրվում է աբսուրդի թատրոնին, սակայն նրա պիեսներից առավել կյանքային ոչինչ չկա աշխարհում: Եվ այդ ամենը այն պատճառով, որ դրանցում հերոսներ են դառնում մարդիկ, որոնք հազվադեպ են փորձում մարդու մեջ մարդուն տեսնել՝ նրա իսկ շահերից ելնելով» »,- այսպիսին է թատրոնի պաշտոնական կարծիքը հունգարացի ռեժիսորի ընթերցմամբ ներկայացվող հայտնի պիեսի բնութագիրը: Ավելին, մարդու մեջ մարդուն տեսնելու փոխարեն այդ կերպարները փորձում են ինքնահաստատվել ուրիշի հոգին ոչնչացնելու միջոցով, նշվում է նույն տեղում:

Հատկանշական է, որ հանդիսատեսներին մարտի 10-ին հրավիրելով վերջին անգամ դիտելու հունգարացի ռեժիսոր Էնիկյո Էսենիի կողմից նյութականացված Օլբիի պիեսը կայքը նաև նկատում է, որ «վատ չէր լինի, եթե ամուսնանալու պատրաստվող զույգերին քաղաքացիական գրանցման գրասենյակում առաջարկեին մինչև իրենց հերթը հասնելը կարդալ այդ գործը:

Ավելացնենք, որ իր հաջողված խաղացանկային մի բեմադրության էլ հրաժեշտ է տալիս Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը: (Կարդալ այստեղ)






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 1081 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների