Բեմ դուրս գալուց առաջ և թատրոնի գլխավոր հատվածներից առաջնայինը03.12.2018
Այս օրերին Մոսկվայի թատերական համայնքը և թատերասերները նշում են «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի հիմնադրման 25-ամյակը: Այդ առթիվ Շչեպկինինի տուն թանգարանում շուտով կսկսի գործել ցուցահանդես, որտեղ կվերականգնվի այդ կարճ ժամանակահատվածում իր ուրույն տեղն ու բովանդակությունը ստացած թատրոնին բնորոշ միջավայրը և մթնոլորտը:
Ցուցահանդեսը կկազմակերպվի երեք բաժիններից, որնք կներկայացնեն թատերական լաբորատորիայի խաղացանկը, դերասանների սենյակը, որտեղ նրանք կենտրոնանում են բեմ դուրս գալուց առաջ և, թերևս, թատրոնի գլխավոր հատվածներից առաջնայինը՝ ռեժիսորի և նկարչի արվեստանոցը, որտեղ ծնվում են բեմադրությունները:
Անշուշտ, այցելուները հնարավորություն կունենան հին ու նոր թատերական ազդագրերի միջոցով վերհիշել թատրոնի ստեղծագործական անցած ուղին, թե որտեղ են հյուրախաղերով հանդես եկել, նաև հնարավոր կլինի ծանոթանալ բեմադրությունների մակետներին, թղթապանակներին, որոնց մեջ թատրոնում բեմադրված պիեսների տեքստերն են պահվում, արտիստների լուսանկարներին և այլն:
Պյոտր Ֆոմենկոն (1932 – 1912թթ.)ռուսաստանցի նշանավոր ռեժիսորներից է: Ավարտելով Թատերական արվեստների պետական ինստիտուտը, նա իր ստեղծագործական կյանքն սկսել է Մոսկվայից: Այնուհետև 1972 1981թթ.-երին աշխատել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) Ակիմովի անվան կատակերգության թատրոնում: 1993թ.-ին Թատերական արվեստների պետական ինստիտուտի ռեժիսորական-դերասանական կուրսի հիման վրա 1988թ.-ին հիմնել է թատրոն, որն էլ այսօր կրում է նրա անունը: