Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը
03.12.2018

Արվեստագետի հոսպիտալացման մասին հայտնի դարձավ նոյեմբերին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տաբակովին միացվել է արհեստական շնչառություն:
Ըստ ռուսական որոշ լրատվամիջոցների, բժիշկները հայտնել են, որ արտիստի հարազատները հիվանդանոց են հրավիրել հոգևորականի:
Օլեգ Տաբակովը ծնվել է 1935թ.-ի օգոստոսի 17-ին, Սարատով քաղաքում: Դերասանի մասնագիտությունը նա ստացել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դպրոց ստուդիայում: 1971-1976թթ.-երին դերասանական գործունեությանը զուգահեռ ղեկավարել է «Սովրեմենիկ» թատրոնը: 2000 թ.-ից ղեկավարում էր Չեխովի անվան հայտնի գեղարվեստական և իր հիմնած «Տաբակերկա» թատրոնները:
Այս թեմայով այլ հղումներ-1