Մրցանակը շնորհվեց թատրոնի կալանքի տակ գտնվող տնօրենին03.15.2018
Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի տնօրեն Սոֆյա Ապֆելբաումն օրերս արժանացել է այդ երկրի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինի մրցանակին:
Հիշեցնենք, որ Ապֆելբաումը դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքում: Նա ներգրավված է «Գոգոլ Կենտրոն» թատրոնի «7-րդ ստուդիա» նախագծի շրջանակներում իրականացվող քրեական գործի վարույթում:
«Նախագահի մրցանակն այնպիսին է, որ երբեմն կարող է լինել սպասված, իսկ երբեմն՝ անակնկալ: Այն կապված է մեր նշանավոր արվեստի գործիչների հետ: Այս անգամ իմ թեկնածուն մի մարդ է, որը գտնվում է ծանր վիճակում: Նա հիանալի մարդ է, ազնիվ, բարձր պրոֆեսիոնալ: Նա հիացմունքի արժանի կին է, որին ճանաչում են բոլոր հավաքվածները: Դա Սոնյա Ապֆելբաումն է»,- մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասել է Կալյագինը:
Ռուսաստանի թատերական գործիչների միության մրցանակը 2002թ.-ից շնորհվում է այդ կազմակերպության նախագահի անձնական որոշմամբ: Դրա մեջ մտնում է նաև 150 հազար ռուբլի դրամական պարգև: Տարբեր տարիների այս մրցանակին են արժանացել ռեժիսորներ Գալինա Վոլչեկը, Ռոման Վիկտյուկը, Յուրի Լյուբիմովը, դերասանուհի Չուլպան Խամատովան: