Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլորի համար պար ստեղծելու նպատակով

03.26.2018


Անցյալ շաբաթվա վերջին, մարտի 24-ին և 25-ին, Մոսկվայում, «ԶԻԼ» մշակութային կենտրոնում Գյոթե-ինստիտուտի օժանդակությամբ կայացել է «Կոնստրուկտորից մինչև կոնստրուկտիվիզմ» ռուս-գերմանակն հիփ-հոփ փերֆորմենսի համաշխարհային պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Ներկայացման վերնագիրը արտացոլում է Շինարարության և գեղարվեստական կառուցվածքի Գերմանական Բաուհաուզի բարձրագույն դպրոցի փիլիսոփայությունը շարժման մեջ մարմնավորող նոր խորեագրաֆիկական ոճը: Այդ ոճը ծնվել է Մոսկվայում գործող Գյոթե-ինստիտուտում անցկացված վարպետաց դասերի որոշակի շարք անցկացնելու արդյունքում:

Բեմադրության հեղինակներ, խորեոգրաֆ Storm-ի (Նիլս Ռոբիցկի) և «Ռուսական FarFor» պարային ընկերության ղեկավար Banzay-ի հիմնական նպատակը եղել է ստեղծել պար բոլորի համար՝ դրանում օգտագործելով այն ավանգարդիստական շարժումները, որոնք Բաուհաուզի բարձրագույն դպրոցը կիրառել է 20-րդ դարի սկզբներին և դրանք տրանսֆորմացրել որպես պարային «պա»-ի հաջորդական շարժումներ:

Ներկայացման ձայնային մասը հորինել է բիթմեյքեր Max Detal-ը (Մաքսիմ Բոնդարենկոն)՝ դրա համար օգտագործելով իր իսկ կողմից հորինված «Դոբրինյա» էլեկտրական նվագարանը:

Ի դեպ, ներկայացման երաժշտական մասը նեղինակը՝ Max Detal-ը, հնչեցնում է կենդանի կատարմամբ:
    Դիտվել է 1050 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների