Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանում մեկնարկում է «Արմմոնո-2018»-ը

04.28.2018


Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանում մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Բեմարվեստի այս յուրահատուկ ստուգատեսը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվում է 16-րդ անգամ:

2018թ.-ին փառատոնը կհյուրընկալի 10 երկրներից ժամանած 50 մասնակիցների և հյուրերի:

Երևանյան յոթ բեմահարթակներում հանդիսատեսներին կներկայացվի 22 բեմադրություն, կանցկացվեն վարպետության դասընթացներ՝ մոնոփառատոնների տնօրենների մասնակցությամբ :

«Արմմոնո-2018»-ը այսօր երեկոյան կբացվի ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամ» մոնոներկայացմամբ:
Փառատոնը, որն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, կեզրափակվի մայիսի 2-ին:
    Դիտվել է 820 անգամ