Առաջինից հետո վախճանվել է նաև թատրոնի երկրորդ առանցքային դեմքը05.16.2018
Այսօր, մայիսի 16-ին, Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում մահացել է «Տեատր.doc» թատրոնի տնօրեն, դրամատուրգ և ռեժիսոր Ելենա Գրեմինան: Այդ մասին «tvrain.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հաղորդվում է, թատերական գործչի մահվան պատճառ է հանդիսացել երիկամային և սրտային անբավարարվածությունը:
Գրեմինան հայտնի է «Տեատր.doc»-ում վավերագրական նյութերի հիման վրա, իր ամուսնու՝ Միխայիլ Ուգարովի հետ գրած և բեմադրած պիեսներով: Իսկ նրա հեղինակած «Երկուսը քո տան մեջ» և Սերգեյ Մագնիտսկու հայտնի գործին նվիրված «18-րդ ժամը» ստեղծագործությունները հայտավորվել են ռուսական թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության անվանակարգերում:
Ասենք, որ Ելենա Գրեմինայի ամուսինը՝ «Տեատր.doc» թատրոնի հիմնադիրը և ղեկավարը՝ Միխայիլ Ուգարովը հանկարծամահ է եղել մոտ 46 օր առաջ՝ ապրիլի 1-ին, 62 տարեկան հասակում:
Այս թեմայով այլ հղումներ-1