Հայ ռեժիսորը բեմադրություն է պատրաստում աշխարհի հնագույն ամֆիթատրոններից մեկում
06.07.2018

Խոսքը մ.թ.ա. 5-րդ դարի հույն դրամատուրգ Արիստոֆանի հայտնի կատակերգության մասին է, որտեղ ներկայացվում է պատերազմ մեկնած տղամարդկանց հաշտության դաշտ բերելու և խաղաղ կյանքի ու սիրո տարածություն վերադարձնելու համար կանանց կատարած ոչ սովորական արաքը:
Ողջ Հունաստանի կանայք աթենուհի Լիսիստրատայի գլխավորությամբ միավորվում և առանձնանում են Ակրոպոլիսում: Փակվելով այնտեղ՝ նրանք հրաժարվում են տղամարդկանց հետ սիրով զբաղվել՝ մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանք շարունակում են իրենց կռիվը և չեն հրաժարվում պատերազմելու մտքից....
Ինչպես տեղեկացրեց Հակոբ Ղազանչյանը, բեմադրությունը իրականացվում է Մակեդոնիայի Վելես և Սկոպյե քաղաքի դրամատիկական թատրոնների արտիստների մասնակցությամբ:
Գլխավոր հերոսուհու՝ Լիսիստրատայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Իռենա Իլիևսկան:
Ներկայացման պրեմիերան կայանալու է հուլիսի 19-ին: