Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օտարության մեջ գործող թատրոնի ֆենոմենը

06.13.2018


Նախօրեին, հունիսի 12-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում աշխատանքներն է ավարտել արտասահմանում գործունեություն իրականացնող ռուսալեզու թատրոնների փառատոնը: «Ռուսական թատրոնի աշխարհ» խորագրով փառատոնը Մոսկվայում հրատարակվող «Տեատրալ» հանդեսի կազմակերպած 2-րդ համանման միջոցառումն էր: Առաջինը կայացել է 2017թ.-ին՝ իտալական Մոնտեկատինի-Տերմե ամառանոցային բնակավայրում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Գնահատելով փառատոնի գործունեությունը, Իսրայելի Թել-Ավիվ քաղաքի «Զերո» թատրոնի ղեկավար Օլեգ Ռոդովիլսկին նշել է, որ այս ստուգատեսը արտասահմանում գործող ռուսական թատրոնների նույնականացումից բացի, կատարում է նաև կարևոր սոցիալական դեր, քանի որ հնարավորություն է ստեղծում տարբեր երկրներում գործող թատերախմբերին ու ոլորտի մարդկանց ծանոթանալ միմյանց հետ, սովորել միմյանցից, խոսել ընդհանուր հիմնախնդիրներից և այլն:

Փառատոնի ընթացքում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ թատերական գործիչները բազմաթիվ այլ հարցերի թվում քննարկեցին օտարության մեջ գործող թատրոնի ֆենոմենը և այն հարցը, թե փառատոնի մասնակից թատրոններն արդյո՞ ք իրենց այդպիսին են համարում: Այս մասին կարծիքները կիսվեցին՝ կապված այն կարևոր հանգամանքի հետ, որ արտասահմանում գործող ռուսալեզու երիտասարդ թատրոնների գոյատևումն ապահովող համակարգը տարբերվում է, օրինակ, այն թատերախմբերի վիճակից, որոնք գործել են 20 տարի առաջ: Այդ տարբերությունը առաջին հերթին կայանում է այն բանում, որ այսօր այլևս թատրոնը ոչ թե «սփյուռքին կից է», այլ, որպես օրինաչափություն, հանդիսանմում է ինքնուրույն նախագիծ:

Օրինակ, այդպիսի ազատ և անկախ ռուսական թատրոն գործում է Լոնդոնում: Այն հիմնել է ծնունդով Ռիգացի Վլադիսլավա Լեմեշևսկայան: «Քամելեոն» անունով նրա թատրոնը Բեռլինի փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսներին է ներկայացրել Հենրիկ Իբսենի «Տիկնիկային տուն» հոգեբանական դրաման: Վլադիսլավան ասում է, որ ինքը, որպես օրինաչափություն, աշխատում է պրոֆեսիոնալ դերասանների հետ, որոնց նա, յուրաքանչյուր ներկայացման դեպքում, ընտրում է առանձին քասթինգ անցկացնելու միջոցով:

Իսկ մեկ այլ դեպքում հետաքրքիր համագործակցության օրինակ են ցուցադրել Էրլանգեն և Նյուրնբերգ քաղաքներում գործող թատրոնները: Նրանք հանդես են եկել «Anicula » ներկայացմամբ՝ ըստ Դանիլու Հարմսի նույնանուն ստեղծագործության:

Հաջող ելույթից և ջերմ ընդունելությունից հետո է միայն պարզվել, որ «Մոստի» և «Նյուրնբերգ» անունով այս թատրոնների պատրաստած ներկայացման մեջ հանդես եկողներից որևէ մեկը պրոֆեսիոնալ արտիստ չէ և բոլորն էլ թատրոնը համատեղում են իրենց հիմնական աշխատանքի հետ:
    Դիտվել է 1082 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների