Փառատոն, որտեղ կհայտնաբերվեն սեփական գոյության այլ հնարավորություններ06.15.2018
Նախօրեին, հունիսի 14-ին, Ռուսաստանում, Պերմ քաղաքում, մեկնարկել է Դյագիլևյան 12-րդ միջազգային մշակութային փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «perm-news.net»-ին:
Այս տարի փառատոնը ներկայացնում է տարբեր ժանրեր, ոճեր և ձևաչափեր: Կհնչի հնագույն երաժշտություն և կքքնարկվեն ժամանակակից երաժշտական միտումները, հեղինակային մեկնաբանությունները կուղեկցվեն ակադեմիական կատարումներով, գիշերային իրադարձություններին կհաջորդեն առավոտյան համերգները և այլն:
Փառատոնը կազմված է հիմնական ծրագրում ընդգրկված 30 իրադարձություններից և ավելի քան 100 միջոցառումներից:
Խոսելով այս մշակութային իրադարձությկան մասին փառատոնի գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կուրենտզիսը նշել է, որ այն տարեցտարի ներկայացնում է ժամանակակից թատրոնի նոր երևույթները և մեթոդները՝ միաժամանակ պահպանելով և ուսումնասիրելով այն, ինչը ստեղծվել է շատ ավելի առաջ: «Մեր աշխատանքն է վերաիմաստավորել այն, ինչ գրվել է վաղուց և հիմա: Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես է ստեղծվում և գոյատևում գեղեցիկը արվեստում»- ասել է Կուրենտզիսը:
Սակայն փառատոնը միայն ներկայացումներ ու համերգներ չէ: Այստեղ ստեղծվում են տարածություններ, որտեղ մարդիկ կարող են հայտնաբերել սեփական գոյության այլ հնարավորություններ, փորձել հասկանալ, թե ինչ է մարդը:
2018թ.-ի Դյագիլևյան փառատոնի գլխավոր իրադարձությունը Արթուր Օնեթթերի «Ժաննան խարույկի վրա» օրատորիան է, որը բեմադրել է ժամանակակից բեմադրական արվեստի լեգենդներից մեկը՝ Ռոմեո Կաստելլուչչին: Այս ներկայացումը ծնվել է Պերմի թատրոնի և եվրոպական մի շարք խոշոր թատրոնների (Լիոնի (Ֆրանսիա) ազգային օպերա, բելգիական «Լա Մոննե» թատրոն և Բազելի (Շվեյցարիա) թատրոն) համագործակցության արդյունքում:
Իր նշանակությամբ և նորարարությամբ Օնեթթերի-Կաստելլուչչիի բեմադրությանը չի զիջում նաև մի քանի օր ավելի ուշ հանդիսատեսին ներկայացվելիք ավանգարդային «Nicht sсhlafen» («Չքնել») խորեոգրաֆիական նախագիծը, որը «Les ballets C de la B» պարային ընկերության արտիստների հետ բեմադրել է բելգիացի խորեոգրաֆ Ալեն Պլատելը:
Պերմում այս փառատոնի ընթացքում ևս մի գեղարվեստական իրադարձություն կդառնա Գյուստավ Մալերի սիմֆոնիայի կատարումը Թեոդոր Կուրենտզիսի գլխավորությամբ:
Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 24-ը: