Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Էդիպ Արքան» կիջեցնի 97-րդ թատերաշրջանի վարագույրը

06.22.2018


Արդեն 9-րդ տարին է, ինչ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը իր հերթական թատերաշրջանը կեզրափակի ուղղակի բաց երկնքի տակ, հայտնի Արբատ փողոցում ներկայացվող հանպատրաստից համերգով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Թատրոնի շենքի դիմաց հավաքվող հանդիսատեսների առաջ հանդես կգան թատերախմբի բոլոր սերունդներին ներկայացնող արտիստները, իսկ երեկոյան, որպես հերթական 97-րդ թատերաշրջանի փակման վերջին ակորդ կներկայացվի Ռիմաս Տումինասի բեմադրած «Էդիպ Արքան»:
    Դիտվել է 1085 անգամ