Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակնկալել միակ, բայց շատ արդյունավետ տիրույթում

06.23.2018


Հունիսի 22-ը և 23-ը, Մոսկվայի Նատալիա Սացի անվան պետական մանկական երաժշտական թատրոնում նոր ներկայացման պրեմիերայի օրեր են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Ներկայացվում է մի խիզախ տղայի մասին պատմություն, որը ընդունում է աշխարհի մարտահրավերը և դեմ է դուրս գալիս պատերազմին ու բռնությանը: Բեմադրության հեղինակները բրիտանացի մեծ կոմպոզիտոր Բենջամին Բրիթթենի «Օուեն Ուինգրեյվ» օպերայի միջոցով հարց են բարձրացնում այն մասին, թե ի՞նչ է պացիֆիզմը՝ դա արդյո՞ք առաքինությամբ դիմակավորված վախկոտություն է, թե՞ բռնության և կոպտության շրջապտույտի մեջից դուրս գալու միջոց:

Չկարողանալ փոխել ողջ մարդկությանն, այնուամենայնիվ, ինչի՞ ն պետք է ձգտի անհատը:

Պարզվում է, որ հաղթանակ կարելի ակնկալել միակ, բայց շատ արդյունավետ տիրույթում՝ սեփական անձի մեջ: Կարող ես և դա է միակ ճշմարիտ ճանապարհը՝ պետք է աշխարհի նկատմամբ փոխվես ինքդ, հանրության մարտահրավերների հանդիման կանգնես նոր կերպարով և պաշտպանես սեփական եսը:

Այս հարցերն անշուշտ միայն պատանիներին չէ, որ հուզում են: Այն գոյություն ունի նաև մյուս սերունդների ներկայացուցիչների համար:

«Օուեն Ուինգրեյվ» օպերան Բենջամին Բրիթթենը ստեղծել է ըստ Հենրի Ջեյմսի պատմվածքի: Առաջին անգամ ցուցադրվել է 1971թ.-ին ՝ BBC-ի հեռուստալիքով: Այդ ժամանակ դիրիժորական վահանկի մոտ կանգնած էր անձամբ օպերայի հեղինակը: Այդ ստեղծագործությամբ Բրիթթենն իր վերաբերմունքն էր արտահայտում Վիետնամի դեմ ամերիկյան կառավարության կողմից սանձազերծված պատերազմի նկատմամբ:
    Դիտվել է 1026 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների