Հանդիսատեսները չեն տեսնի Սուրբ սափորը, որից օգտվել է Հիսուսը
06.29.2018

Մյունխենյան այս բեմադրության հեղինակներն, ի տարբերություն դասականի, իրենց ներկայացումն այլ կերպ են բնորոշում՝ անվանելով այն «Մահվան թեմայով մեդիտացիա»:
Վագները այս օպերայի լիբրետոն գրելիս հենվել է միջնադարյան պոեմների վրա: Իսկ Աուդիի բեմադրության մեջ հանդիսատեսները չեն տեսնի Սուրբ սափորը, որից օգտվել է Հիսուսը Խորհրդավոր ընթրիքի գիշերը, ոչ գեղարդը, որին տիրելու իրավունքի համար միմյանց հետ կռվում են հերոսները:
Բեմադրությունը ձևավորել է գերմանացի նկարիչ Գեորգ Բազելիցը: Նա կերպարներին տեղավորել է մութ և փակ տարածքում, որպեսզի հանդիսատեսներն առաջին հերթին կարողանան կենտրոնանալ երաժշտության վրա:
Պարսիֆալի դերում հանդես է գալիս դրամատիկական տենոր Յոնաս Քաուֆմանը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: