Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասականները բաց երկնքի տակ

07.13.2018

Նախօրեին՝ հուլիսի 12֊ին, մեկնարկել է Սամկտ֊Պետրբուրգի «Օպերա բոլորին» 6֊րդ միջազգային փառատոնը, որը հանդիսատեսին կներկայացնի դասական օպերայի գլուխգործոցներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»` հղում անելով «РИА новости»-ին։

Ներկայացումները կցուցադրվեն բաց երկնքի տակ; Մուտքն ազատ է; Յուրաքանչյուր տարածքում, որտեղ կցուցադրվեն ներկայացումները, կտեղադրվեն մեծ էկրաններ, որոնց միջոցով առավել տեսանելի կդառնան բեմում ծավալվող իրադարձությունները։

«Սա քաղաքի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն է՝ օպերային արվեստը պետք է մատչելի լինի քաղաքի բնակիչներին և ոչ միայն ակադեմիական ձևաչափով՝ թատերական դահլիճներում, այլև «open air» տարբերակով՝ բաց երկնքի տակ»,֊ նշել է մշակույթի ոլորտում քաղաքային կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն;

Ներկայացումներին մասնակցում են Մարինյան թատրոնի մենակատարները, և այդ թատրոնի երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայի սաները, «Մյուզիկ հոլլ» թատրոնի և էլի մի շարք պետերբուրգյան երաժշտական մշակութային հաստատությունների արտիստներ;

«Օպերա բոլորին» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է իտալացի դաշնակահար և դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն;
    Դիտվել է 659 անգամ