Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շոու բիզնեսի աստղը թատերական բեմադրության կենտրոնական հերոսուհու կերպարում

07.24.2018


Մոսկվայում ավանդաբար վերջիններից մեկը թատերաշրջանն ավարտող «Սովրեմեննիկ»֊ն, արձակուրդ մեկնելուց առաջ իր հանդիսատեսին է ներկայացրել նոր բեմադրություն, որն, իրականում այնքան էլ նոր չէ և թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի ներկայացուցչական պիեսներից է եղել տարիներ առաջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «tvkultura.ru»֊ին։

Խոսքը դեռևս 60֊ականներին մեկնարկած դերակատարների մի քանի սերունդ վերապրած, ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակի վրա» ներկայացման մասին է։ Բեմադրիչը իր վերադարձն այս պիեսին բացատրում է դրանում սիրո թափանցող պատմությունը ագրեսիայից ու ցավից հոգնած հասարակությանը ներկայացնելու անհրաժեշտությամբ։

Պիեսի հերոսուհին ուժեղ և միաժամանակ փխրուն աղջիկ է։ Նա, անհաջողակ պարուհի է, իրեն միայնակ է զգում, բայց նաև սիրում է։ Նրա ընկերն ինքն իր նկատմամբ անվստահ մի փաստաբան է, որը խճճվել է երկու կանանց արանքում։

Այս դրամատիկական պատմությանը վերադառնալով, Վոլչեկի յուրահատուկ անակնկալն իր հանդիսատեսներին դեռ չի ավարտվում։ Վերականգնված բեմադրության մեջ պրոֆեսիոնալ թատրոնի արտիստների կողքին նա առանցքային դերակատար է հրավիրել․․․ ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ Քրիստինա Օրբակայտեին։

Հայտնի երգչուհու համար սա առաջին թատերական դերակատարումը չէ, թեև նախորդ փորձառությունը կայացել է 15 տարի առաջ։ Նա ասել է, որ միշտ է երազել թատերական բեմ դուրս գալու մասին։ Վոլչեկի առաջարկը նրան ցնցել է և, ուղղակի, հիացրել։

Ասենք, որ ռեժիսորի ընտրությունը Քրիստինա Օրբակայտեի վրա է կանգ առել տասնյակ տարիներ առաջ Ռոլան Բիկովի նկարահանած «Խրտվիլակը․ ֆիլմում դեռ պարմանուհի, իսկ ապագայում՝ էստրադային երգչուհու խաղացած գլխավոր դերակատարման ազդեցությամբ։

«Երբ ես նայեցի «Խրտվիլակ» ֆիլմը և տեսա աղջկան, դարձա այդ կինոնկարի բացարձակ ֆանատուհին։ Ես այն դիտել եմ, չգիտեմ, քանի անգամ; Որովհետև երեխան, որը ունակ է ահա այդպես մտնել ուրիշի կյանքի մեջ և այն ապրել էկրանին․․․ Ինձ դա հետապնդել է շատ երկար․․․»,֊ ասել է Գալինա Վոլչեկը։
    Դիտվել է 871 անգամ