Էրդողանը դադարեցրել է թատրոնների ֆինանսավորումը
07.28.2018

Արգելքներից ու միջոցառումները չեղյալ համարելուց բացի Թուրքիայի նախագահի հրամանագիրը պարտավորեցնում է լուծարել բոլոր արտիստների հետ կնքված պայմանագրերը։
Համաձայն «Sputnik Turkey» պարբերականի Էրդողանը դադարեցրել է Թուրքական թատրոնների տնօրինության (DT) ֆինանսավորումը, որի սեփականությունն են երկրի 19 քաղաքներում գործող 52 բեմահարթակներ։ Ըստ այդ հրամանագրի դադարեցվում է նաև Թուրքական օպերային թատրոնների և բալետի տնօրինության (DOB) ֆինանսավորումը, որի ենթակայության տակ են գտնվում Անկարայի, Ստամբուլի, Իզմիրի, Մերսինեի, Անթալիայի և Սամսունի երաժշտական թատրոնները։
Տեղեկացվում է, որ հետագայում դրանց կփոխարինի միասնական մեկ կառույց, որը անմիջականորեն պետք է ենթարկվի նախագահ Էրդողանին։