Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքապետարանը կշարունակի մահացած ռեժիսորի նախագծերը

08.21.2018


Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը կշարունակի «Պրակտիկա» թատրոնի բոլոր այն նախագծերը, որոնց հեղինակն այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար, օգոստոսի 9-ին , 61 տարեկան հասակում կյանքից հեռացած Դմիտրի Բրուսնիկինն է: Այդ մասին Ռուսաստանի մայրաքաղաքի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկու հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Բրուսնիկինը ծնվել է 1957թ.-ի նոյեմբերի 17-ին՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Պոտսդամ քաղաքում, զինվորականի ընտանիքում: Թատերական կրթությունը ստացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) ստուդիայում: Ավարտելուց անմիջապես հետո էլ աշխատանքային գործունեությունը սկսել է այս համբավավոր թատրոնում:

Հանդես է եկել նաև կինոյում: Զբաղվել է մանկավարժությամբ:
    Դիտվել է 689 անգամ