Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արենա դի Վերոնայի անվճար և վճարովի բաժանվող մոմերը

08.22.2018

Իտալիայում կրկին մեկնարկել է օպերային արվեստի ոլորտում, թերևս, ամենահեղինակավոր Արենա դի Վերոնայի փառատոնը, որն առանձնանում է մասնակիցների աստեղային կազմով և, անշուշտ, միջոցառման անցկացման վայրով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Արենա դի Վերոնան, որ համարվում է 21-րդ դար հասած հնագույն ամֆիթատրոններից ամենապահպանվածը և ամենամեծը, այցելուների վրա խոր տպավորություն է թողնում նաև իր ճարտարապետական մտահղացմամբ, առանձին դետալներով և բաց երկնքի տակ, հնագույն հարթակի վրա ծավալվող իրադարձություններով:

Այս փառատոնը մեկնարկել է 1913թ.-ին իտալացի մեծ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի մահվան 100-ամյակի տարում:

Ավանդաբար, մայրամուտին, երբ սկսվում բարձր կարգի օպերաների ցուցադրությունը, հանդիսատեսները վառում են այստեղ անվճար և վճարովի բաժանվող մոմերը և առավել ընդգծում մշակութային մեծ իրադարձության ոգեղեն հզոր ներուժը:

2018թ-ին հանդիսատեսներին կներկայացվեն 3 բեմադրություն՝ Ժորժ Բիզեի «Կարմեն»,Վերդիի «Աիդա» և Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերաները:

    Դիտվել է 797 անգամ