Կսկսեն «Ներել դավաճանությունը» ներկայացումով
09.13.2018
Քաղաքային իշխանությունների հետ դժվարությամբ ընդհանուր լեզու գտնելով այս ու այնտեղ դահլիճ վարձակալող և երկար ժամանակ հիմնավորվելու հնարավորություններից տարբեր պատճառներով զրկվող թատերախումբը նման իրավիճակների դեպքում, այնուամենայնիվ, ունի հատուկ նախագիծ, որը մշակել է մի քանի ամիս առաջ կյանքից հեռացած, թատրոնի նախկին տնօրեն Ելենա Գրեմինան:
«Տեատր.դոկի հյուրախաղերը Մոսկվայում» անունն ստացած այդ նախագծի համաձայն, առանց տանիք մնալու պարագայում, թատերախումբը հարթակներ է փնտրում- գտնում Ռուսաստանի մայրաքաղաքի այս կամ այն թատրոնի տանիքի տակ:
Այդ սկզբունքով, օրինակ, նոր թատերաշրջանի առաջին՝ «Ներել դավաճանությունը» վերնագրով ներկայացումը կրկին անօթևան մնացած «Տեատր.դոկը» կցուցադրի Մեյերհոլդի անվան կենտրոնում, ապա մոսկովյան այս ըմբոստ թատրոնը հյուրախաղերը կշարունակի մոսկովյան այլ բեմահարթակներում և այսպես շարունակ:
Այս եղանակով արդեն կազմվել է բոլոր ներկայացումների անցկացման վայրերի ընդարձակ ցուցակ, հստակեցվել են բեմադրությունների ցուցադրման օրերը և ժամը ողջ սեպտեմբեր ամսվա համար:
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2