Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմում նա միայն երգիչ չէր...

10.05.2018

Այո բեմում նա միայն երգիչ չէր: Նրա հոգու խորքերից երգը հոսում էր ինքնին:

Բեմում նա արտիստ էր: Կերպար: Եղեռնից մազապուրծ հայի կերպար: Բոհեմի կերպար: Մորը երկրպագող զավակի կերպար: Սիրով արբած և սիրով իմաստնացած մարդու կերպար…

Շարլ Ազնավուրը արտիստ էր, բեմում իր ճակատագիրը հյուսող երգի հերոս...

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Փարիզի Հաշմանդամների տանը կայացավ լեգենդար երգչին հրաժեշտի պետական արարողությունը:

Այս բարձրաճաշակ և զսպվածության մեջ հիացմունքի արժանի միջոցառումը մարդկայնորեն ընկալելի էր, նրբանկատ և նրբաճաշակ: Այն Շարլ Ազնավուրին ու նրա թողած հոգևոր ժառանգությանը հասցեագրված սիրո ու մեծ հարգանքի արտահայտությունն էր, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նախկին նախագահաներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, պետական բազմաթիվ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, մասնագիտական և հասարակական գործունեության ամենատերբեր ոլորտներում համաշխարհային հռչակ վայելող մարդիկ:

Իր մեծ հայրենակցին վերջին հրաժեշտի արարողությանը հավասարի իրավունքով մասնակցեց նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Սգո հանդիսությանն առաջինը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում նշեց, որ լեգենդար այս հայն իր պատմական հայրենիքի՝ Հայստանի անունը հասցրել է բարձր փառքի, միաժամանակ հանդիսանալով Ֆրանսիայի մեծ քաղաքացի: Վարչապետը խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի բոլոր հայերի հայրենիքը դարձնի այնպիսի հզոր և եջանիկ, ինչպիսին ցանկանում էր տեսնել Ազնավուրը:

Իր խոսքում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ընդգծեց, որ Ազնավուրի ձայնը, որ ճանաչելի է մյուս ձայների մեջ, հաստատվել է բոլորի կյանքում և մարդիկ աննկատ միավորվել են՝ անկախ իրենց դիրքից ու տարիքից: «Ստեղծվում էր ընդհանուր զգացմունք և Շարլ Ազնավուրը բնական կերպով դարձավ... Ֆրանսիայի խորհրդանիշը»,- նշել է Մակրոնը:

Ֆրանսիայի և հայ ժողովրդի մեծ զավակ Շարլ Ազնավուրը մահացել է 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում: Նա աշխարհի այն եզակի անհատականություններից է, որի երկրային կյանքի ավարտը, անկախ տարիքից, միևնույնն է, անկեղծ ու խոր ցավակցություն է առաջացնում մարդկային նկարագիրը անաղարտ պահող յուրաքանչյուր անհատի մեջ:





Այս թեմայով այլ հղումներ-1




    Դիտվել է 1004 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների