Համատեղել մարմնամարզական հնարքները և պարով արտահայտված զգացմունքները
10.18.2018

Այս ներկայացման մեջ 7 արտիստներ ներկայացնում են քաղաքակրթության զարգացման և շրջակա միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների իրենց տեսլականները: Համատեղել մարմնամարզական վիրտուոզ հնարքները և պարով արտահայտված զգացմունքները հեշտ չէ: Բայց հենց դա էլ, ըստ «Ռեսիրկել» անունը կրող թատերախմբի ղեկավար Բենս Վագիի ստեղծում է նոր ժանրը, որը ստացել է«Կրկեսային պար» անվանումը:
«Մենք փնտրում էինք կրկեսային դերասաններ, որոնք կկարողանային հասկանալ այս երկու աշխարհները, կկարողանային շարժվել ոչ իչպես ակրոբատներ, այլ ինչպես պարողներ: Մենք ունենք կրկեսի հիանալի արտիստներ, նրանք կատարում են մահացու հնարքներ, բայց նայելով նրանց դուք ձեր ուշադրությունը չեք կենտրոնացնում հնարքների վրա: Դուք հոգով միանում եք պարին, որովհետև այդ պարի մեջ կա մի ամբողջ պատմություն»,- ասել է «Ռեսիրկել» թատերախմբի ղեկավար Բենս Վագին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: