Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեորգի Իսահակյանի հոբելյանին հանդիսատեսները դերասանների հետ կանցնեն նույն ճանապարհը

10.25.2018

Այսօր և վաղը՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին, հաստատության գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանի 50-ամյակը Մոսկվայի Նատալիա Սացի անվան մանկական երաժշտական թատրոնը կնշանավորի «Օրփեոս» ներկայացման պրեմիերայով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ներկայացումը ցուցադրվելու է թատրոնի նախասրահի շքեղ ձևավորված հատվածներից մեկում՝ Ռոտոնդոյում:

Կլաուդիո Մոնտեվերդիի բեմադրության մեջ հանդիսատեսները պետք է տեղավորվեն բեմում, անմիջապես դերասանների մոտ, իսկ թատրոնի մյուս հատվածները կծառայեն որպես թատերական հարթակներ: Հանդիսատեսներին կառաջարկվի անցնել ճանապարհի նույն հատվածները, ինչը որ կանցնեն ներկայացման մեջ զբաղված արտիստները:

    Դիտվել է 821 անգամ