Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի վերջո, բաժանվում է մշտապես դավաճանող ամուսնուց

11.14.2018

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում կկայանա «Ֆրաու Շինդլեր» օպերան, որի գլխավոր հերոսուհին ֆաշիստական իշխանության տարիներին բազմաթիվ հրեաների կյանքեր փրկած գործարանատեր Օսկար Շինդլերի կինն է՝ Էմիլիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Օպերայի հեղինակը՝ Թոմաս Մորսը, որը մանրակրկիտ ուսումնասիրել է Շինդլերների ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները, եկել է այն համոզման, որ, ֆաշիստների դեմ հերոսական և մարդասիրական գործունեությանը հակառակ, Օսկարի և նրա կնոջ հարաբերությունները եղել են ոչ այնքան իդեալական:

Էմիլիան անարդարորեն վիրավորանք ստացած կերպար է: Նա, ի վերջո, բաժանվում է մշտապես դավաճանող ամուսնուց:
Այս ընտանիքի կյանքի ամենագլխավոր գործին անդրադարձած հոլլիվուդյան «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմում Էմիլիայի սխրանքը ներկայացնելու համար ընդհանրապես ոչինչ չի ասվում: Ահա թե ինչու կարելի է ասել, որ «Ֆրաու Շինդլեր» օպերան վերականգնում է այս անարդարությունը:

Ասենք, որ, այնուամենայնիվ, Մորսի այս երաժշտական ստեղծագործությունը ներշնված է Սթիվեն Սփիլբերգի ֆիլմից: Պարտիտուրը ստեղծել է «Դիսնեյ լենդում» աշխատանքային փորձառությունը կոփած կինոյի կոմպոզիտոր Թոմաս Մորսը: Իսկ մոսկովյան բեմադրությունն իրականացնողը ռուսական, ապա հոլլիվուդյան կինոտաղավարների կոփվածք ստացած կինոռեժիսոր Վլադիմիր Ալեննիկովն է, որի համար բեմական տարածքը մասամբ դիտարկելի է նաև որպես կինոյի ճերմակ պաստառ...

«Ֆրաու Շինդլեր»-ը նրա առաջին օպերան է: Իսկ Հոլլիվուդում դրա հեղինակի հետ ձևավորված մտերիմ բարեկամությունը համարձակորեն հանգեցրել է այն Մոսկվայում բեմադրելու գաղափարին: Եվ նա դա իրականացրել է Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի Փոքր բեմում, որը «հնարավորություն է տալիս հանդիսատեսին ամբողջովին խորասուզել» օպերայի մթնորտի մեջ:

Ներկայացումն սկսվում է դեռ մինչև առաջին զանգի հնչելը: Դահլիճում չի կատարվում երաժշտական նախերգը: Հանդիսատեսը շրջապատված է գործողությամբ: Արտիստները նրանց հետ խոսում են աչքը՝ աչքին: Այս ուղղակի հաղորդակցությունը գալիս է երաժշտության մեջից: Կոմպոզիտորը հավաստիացնում է, որ իր պարտիտուրը շատ մատչելի է: Նա ցանկացել է, որպեսզի օպերան դիպչի նույնիսկ անվարժ հանդիսատեսի սրտին: Իսկ կատարողների համար դա հեշտ լուծելի գործ չի թվում:

«Շատ դժվար է այսպիսի հարմոնիկ գործը: Շատ դժվար է գտնել հենց գույնը: Որովհետև երաժշտությունը ֆոն է: Եվ անկյունաքարը դառնում է խոսքը: Հենց հերոսների խոսակցական երանգավորումը»,- նշել է թատրոնի մեներգչուհի Լարիսա Անդրեևան:

«Ֆրաու Շինդլեր» օպերան կենսագրական չէ: Այն մարդկային բնույթի մասին է: Կոմպոզիտորը խոստովանում է, որ այս գործում կան դրվագներ, որոնք ամեն անգամ լսելիս լացում է: Թերևս դրա պատճառը նաև այն է, որ զանգվածային սպանությունների թեման այսօր էլ օրակարգային է և հրատապ:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 1280 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների