Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնակցել հատուկ անցկացվող ներկայացումների բաց փորձերին

11.19.2018

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում «Ստուդիա» նախագծի շրջանակներում մեկնարկել է 12-16 տարեկան պատանիներին հասցեագրված միջոցառումների կրթադաստիարակչական անվճար համալիր ծրագիր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «stanmus.ru»-ին:

Այս միջոցառման համար մշակվել են յուրահատուկ ինտերակտիվ ձևաչափերով ուսումնական ծրագրեր, որոնց միջոցով երեխաները ոչ միայն խորամուխ կլինեն թատերական կյանքի մեջ, այլև կկարողանան որոշակի գիտելիքներ ձեռք բերել ժամանակակից թատրոն հասկանալու համար:

«Ստուդիա» նախագծի կազմակերպիչները ասում են, որ այս միջոցառման շրջանակներում իրենք ներկայացնում են երաժշտական թատրոնի պատմությունը, ցուցադրում են, թե ինչով է շնչում այն այսօր: Ուսումնակրթական այս նախագիծը հնարավորություն է տալիս նաև մասնակցել նրանց համար հատուկ անցկացվող ներկայացումների բաց փորձերին, դիտել բեմադրիչների աշխատանքը, հետևել ստեղծագործական գործընթացին և այլն:

«Մենք վստահ ենք, որ դռները բացելը և երիտասարդ սերնդին թատրոնը ներսից տեսնելու հնարավորություն ընձեռելը, որը, որպես օրինաչափություն, հանդիսատեսի համար փակ է մնում, և, նույնիսկ, դրանում մասնակից դառնալը հիանալի և արդյունավետ միջոց է նոր սերունդ դաստիարակելու, նրան դեպի թատրոն գրավելու համար»,- ասել է երաժշտական թատրոնի տնօրեն Անտոն Գետմանը:





Լուսանկարը՝ «РИА новости»-ի

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 656 անգամ