Իսկ ինչ վերաբերում է փողերին…11.28.2018
«Կարծում եմ, որ կենդանի թատրոնում, ապրումների թատրոնում, ավանդույթներ չեն կարող լինել, ինչպես չի կարող ավանդույթներ լինել ամենայն ողջի մեջ», խաղացանկային թատրոնում որոշակի ուղեգծի հետևելու մասին իր կարծիքն է արտահայտել Մոսկվայի «Տաբակերկա» (հիմնադիր՝ Օլեգ Տաբակով) թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Մաշկովը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Մաշկովն այն համոզմանն է, որ հենց այդպիսի թատրոնն է, որ կկարողանա ամենատարբեր ժանրերի ներկայացումներ պատրաստել:
Նա շատ է կարևորում նաև դերասաններին: «Մեր թատրոնում ամենագլխավորը դերասաններն են»,-ասում է նա ընդգծելով իր համար դերասանի մեջ ակնկալվող գլխավոր հատկանիշները՝ օժտվածուություն, տաղանդ, ուշադրություն: Այս փիլիսոփայությամբ է կառուցվում նաև թատրոնի աշխատանքը կազմակերպելու նրա սկզբունքը, որն ըստ էության նույնական է մարդկային ոգու կյանքին:
«Ես կարծում եմ, որ պետք է քայլել կյանքին համընթաց` չընդունելով կամ չժխտելով ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, այլ դիտարկելով կոնկրետ հանգամանքներ:
Իսկ ինչ վերաբերում է փողերին, ապա դրանք, պարզապես, ազատության և անվտանգության մի գործիք են: Բայց հարստությունը բոլորովին էլ ամբողջ կյանքը չէ,- նշել է Մաշկովը:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com