Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստները հնարավորություն չեն ունեցել հրավիրել իրենց հյուրերին

11.29.2018


Իտալիայում ընթացող «Ռուսական սեզոններ» նախագծի շրջանակներում Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը նախօրեին Միլանի «Piccolo di Milano» թատրոնի բեմում ներկայացրել է պուշկինյան «Եվգենի Օնեգինը»՝ Ռիմաս Տումինասի բեմադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Ռուսական սեզոններ» փառատոնը շատ ավելի վաղ մեկնարկել է Ճապոնիայում: Իսկ այսօր այն արդեն տեղափոխվել է Ապենինյան թերակղզի և ընթանում է իտալական 74 քաղաքներում:

Այս նախագծի մասին խոսելով Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը նշել է, որ հիմա, երբ անընդհատ խոսք է գնում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին, պետք է ամրացնել մշակութային կապերը: Նրա կարծիքով այդ պարագայում մշակույթը ձեռք էբերում առանձնահատուկ առաքելություն և միմյանց նկատմամբ վստահությունը պահպանելու կամուրջներ է կառուցում: Ըստ թատրոնի տնօրենի այս ամենը յուրահատուկ «մշակութային դիվանագիտություն» է:

Վախթանգովյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պուշկինյան ընթերցումը մեծ թատերական իրադարձություն է դարձել անգամ մեծ փորձառություն ունեցող իտալացի հանդիսատեսների համար: Նախօրեին, նոյեմբերի 28-ին, «Piccolo di Milano» թատրոնի դահլիճը լեփ-լեցուն է եղել: Ռուսաստանցի արտիստների ժամանելուց շաբաթներ առաջ արդեն տոմսերի այնպիսի դեֆիցիտ է եղել, որ, նույնիսկ, արտիստները հնարավորություն չեն ունեցել ներկայացմանը հրավիրել իրենց հյուրերին :

«Ռիմաս Տումինասը անընդհատ փնտրում է: Այդ պատճառով «Եվգենի Օնեգինը» ժամանակի ընթացքում չի թառամում՝ ինչը հատուկ է յուրաքանչյուր ներկայացման համար»,- թատերախմբի հաջողության գաղտնիքներից մեկը բացահայտել է դերասանուհի Իրինա Կուպչենկոն և ավելացրել, որ ռեժիսորը ամեն անգամ ձգտում է արտիստներին առաջարկել ինչ-որ մի նոր բան...

Իտալական բեմ բարձրանալուց առաջ արտիստներին ողջերթի խոսքեր ասելիս Տումինասը նշել է, որ այս անգամ իրենց հարկավոր է «հավաք, ճշգրիտ, հավասարակշռված, խելքով, խորը դրամատիկական ներկայացում: «Թող որ այն լինի իր գեղագիտությամբ և դիմախաղերով: Դուք դա կարողանում եք հիանալի անել, ձեզ թույլ չտալով անիմաստ ազատություններ՝ մտածելով, որ մենք շատ ենք և իմ վրա ոչ մեկն ուշադրություն չի դարձնի»: Տումինասը ընդգծել է, որ պետք է հիշել՝ հանդիսատեսին տեսանելի է իրենցից յուրաքանչյուրը:

Ավելացնենք, որ վախթանգովյան թատրոնը այս երեկո՝ նոյեմբերի 29-ին, ևս մեկ անգամ հանդես կգան իտալացի հանդիսատեսների առջև:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 992 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների