Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերա, որը պահանջում է 16 վիրտուոզ մենակատարների մասնակցություն

12.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Մեծ թատրոնում կկայանա Ջոակինո Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի պրեմիերան: Սա այս հաստատության ընթացիկ թատերաշրջանում նույն հեղինակի երկրորդ ստեղծագործության բեմադրությունն է: Առաջինը եղել է «Սևիլյան սափրիչը»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ռոսսինին «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերան գրել է Ֆրանսիայի թագավոր Կառլոս 10-րդի թագադրման առթիվ: Պրեմիերան կայացել է 1825թ.-ի հունիսի 19-ին՝ Փարիզում: Այդ ներկայացմանը անձամբ ներկա է եղել ինքը՝ օգոստոսափառ արքան:

Քանի որ օպերան ստեղծվել էր նման իրադարձության համար, այն չէր կարող ընդգրկվել թատրոնի խաղացանկում: Կոմպոզիտորը իր ստեղծագործությունը վերցրեց թատրոնից և պահեց արխիվում, իսկ ավելի ուշ այս օպերայիպարտիտուրայի առանձին մեծ հատվածներ նա դրեց մեկ այլ ստեղծագործության՝ «Կոմս Օրիի» մեջ:

«Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի մասին մասնագիտական շրջանակները վերհիշեցին ավելի քան երկու հարյուրամյակ հետո՝ 1977թ.-ին, երբ Հռոմի կոնսերվատորիայի գրադարանում հայտնաբերվեցին «Կոմս Օրի» օպերայի պարտիտուրայի մի քանի անհայտ դրվագներ: Պարզվեց որ դա կոմպոզիտորի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» անհետացած օպերայի հատվածներն են: Այն վերականգնվեց և 1984թ.-ին իտալացի ռեժիսոր Լուկա Ռոնկոնիի բեմադրությամբ, 1984թ.-ին, ներկայացվեց օպերայի սիրահարներին:

«Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ստեղծագործությունը Ռուսաստանի Մեծ թատրոնում առաջին անգամ համերգային ձևաչափով բեմ է բարձրացվել Ռոսսինիի 225-ամյա հոբելյանի առթիվ:

«Այս օպերան ինքնին շատ հետաքրքիր է շնորհիվ մեծ քանակությամբ երգիչների մասնակցության»,- նշել է թատրոնի երաժշտական ղեկավար Տուգան Սոխիևը: Նա նաև ասել է, որ այս բեմականացումը պահանջում է Ռոսսինիի երաժշտական երանգապնակին տիրապետող 16 վիրտուոզ մենակատարների մասնակցություն: Եվ ահա, այդ եղանակով հասնելով հանդիսատեսի բարյացկամ ընդունելությանը, թատրոնի ստեղծագործական կազմը հիմա էլ նույնը ակնկալվում է նոր ձևաչափում՝ այս անգամ լիովին բեմադրված տարբերակով:

Ասենք, որ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի այս տարբերակում ռուսաստանցի երգիչները կազմում են ներկայացմանը մասնակցող արտիստների 70 տոկոսը:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 995 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների