Հետաքրքրությունը կայանում է այն բանում, որ ինչ-որ մեկին տանջեն
12.13.2018

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Յարոսլավլի այս թատրոնի տիրույթում է կայացել 2019թիվը Ռուսաստանում որպես թատրոնի տարի անցկացնելու պետական ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
Մարչելլին նշել է, որ մարդը չի կարող գնալ դեպի դերասանական մասնագիտությունը առանց սեփական անձի հանճարեղության գիտակցման: Ճիշտ է, «ոչ այնքան հոգեբանորեն առողջ մարդկանց համար դժվար է հարմարվել դրական ավանդույթների հետ» սակայն այդ հանգամանքը նա համարում է «յուրաքանչյուր թատրոնի պատմություևը»: Ռեժիսորը այդ պատմության մեջ առանձնացնում է նաև անվերջ բանսարկություններն ու պատերազմները և ընդգծում. «Կարծում եմ, չկա այնպիսի թատրոն, որտեղ իշխի բացառապես խաղաղասեր ընտանեկան մթնոլորտ»:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ թատրոնում բոլոր դերասանները միատեսակ չեն զբաղված: Առավել քիչ պահանջարկ ունեցողներն իրենց վիճակը բացատրում են այն հանգամանքով, որ ինչ-որ մի դերասանուհու կամ դերասանի բախտն ավելի է բերում, որ կան այնպիսիք, որոնք գտնում են ռեժիսորի հետ ավելի մոտ լինելու ճանապարհներ և այլն:
«Դա միանգամայն նորմալ, պատվախնդիր, մի փոքր ավելի շատ նախանձոտ պատմություն է, որը լինելու իր տեղն ունի միշտ»,- ասում է Եվգենի Մարչելլին և ավելացնում, որ թատրոնի ամենագլխավոր ավանդույթն այն է, որ այստեղ, ներսում, որպես օրինաչափություն, հավաքվում են խմբավորումներ՝ ըստ հետաքրքրությունների: Իսկ այդ հետաքրքրությունը կայանում է այն բանում, որ ինչ-որ մեկին տանջեն:
Այս թեմայով այլ հղումներ-1
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com