Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեղավորվեցին ընդհանուր տանիքի տակ և ստացան աշխարհում ամենաերկար անվանումը

12.24.2018

Անցյալ հանգստյան օրերինը՝ դեկտեմբերի 22-ին և 23-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը երկօրյա գալա համերգով նշանավորեց իր 100-ամյա հոբելյանը: Այդ մասին տեղեկացնում է է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս բացառիկ համերգին մասնակցել է թատրոնի ողջ կոլեկտիվը: Հանդիսատեսին են ներկայացվել ինչպես խաղացանկից լավ ծանոթ բեմադրություններից հատվածներ, այնպես էլ շրջադարձերով անակնկալներ, որոնք միասին վերցրած ամբողջացրել և ի մի են բերել թատրոնի անցած 100-ամյա ճանապարհը:

Մոսկովյան այս հայտնի թատրոնի պատմության մեկնարկը սկսվել է հեռավոր 1918թ.-ի դեկտեմբերին: Սկզբում այն իրենից ներկայացրել է երկու ստուդիա, որոնցից մեկը գործում էր Մեծ, մյուսը՝ Գեղարվեստական թատրոններին կից: Հետո միանգամայն տարբեր և ինքնավար խմբերը 1941թ.-ին տեղավորվեցին մեկ ընդհանուր տանիքի տակ և ստացան, թերևս, աշխարհում ամենաերկար անվանումը՝ «Ժողովրդական արտիստներ Կ. Ս. Ստանիսլավսկու և ՎԼ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի երաժշտական ակադեմիական թատրոն» անվանումը, որը ռուսերեն հապավումով կարճ կոչվում էր՝ МАМТ.

Թատրոնի անցած պատմությունը ներկայացված է 100-ամյա հոբելյանի առիթով հրատարակված «Կ. Ս. Ստանիսլավսկու և ՎԼ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի երաժշտական ակադեմիական թատրոն: 1918-2018 հարյուրամյակի քրոնիկոն» գրքում:

Այս թատրոնը երբեք չի ընդհատել իր աշխատանքները, հավաստիացնում են մամլո ծառայությունում: Իսկ այսօր երաժշտական թատրոնի խաղացանկում կա 25 բալետ և 28 օպերային ներկայացում :

Նշենք որ առաջիկայում ներկայացված այս վիճակագրությունը կփոփոխվի: Առաջիկայում խաղացանկը կավելացվի նոր ներկայացումներով, որոնք հանդիսատեսին կներկայացվեն 2019 թ.-ին:

Օրինակ ապրիլի 20-ին նշանակված է պրեմիերա: Կներկայացվեն մեկ գործողությամբ բալետներ հայտնի խորեոգրաֆներ Յոհան Ինգերի, Թրիշա Բրաունի և Անժելինա Պրելժկոժի բեմադրությամբ, իսկ փետրվարի 15-ին և 30-ին 100-ամյա թատրոնը հանդիսատեսին կհրավիրի դիտելու ռուս ժամանակակից հեղինակ Ալեքսանդր Վուստինի «Սիրահարված հրեշը» և Վերդիի «Օթելո» օպերաները:





    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1033 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների