Մշակույթի նախարարի որոշմամբ փակվել է12.26.2018
Նախօրեին՝ դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում, արդեն սահմանված ավանդության համաձայն, կրծքանշաններ են տրվել արվեստի ոլորտի աշխատողներին: Համաձայն այս մտահղացման կրծքանշանը շնորհվում է դերասաններին, ռեժիսորներին և թատերական նկարիչներին, որոնց ստեղծագործությունները աչքի են ընկնում բացառիկ ճաշակով, ոճով, և Ալեքսանդ Թաիրովի ավանդներին հավատարիմ տաղանդով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
2018թ.-ի տարեմուտին այդ նշաններով պարգևատրվել են ռեժիսոր Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը, թաիրովյան Կամերային թատրոնի պատմաբան Սերգեյ Նիկոլաևիչը և «Գոգոլ կենտրոնի» դերասանուհի Մայա Իվաշկևիչը:
Ասենք, որ այս արարողության կազմակերպիչ Պուշկինի անվան թատրոնը հանդիսանում է 1914թ.-ին Ալեքսանդր Թաիրովի կողմից հիմնադրված Կամերային թատրոնի հետևորդը: Ըստ Թաիրովի այդ թատրոնն իր ստեղծագործություններով պիտի հակադրվեր նատուրալիզմին, ձգտեր ծայրահեղ բևեռային բեմադրությունների (այսօր՝ առասպելապատում, վաղը՝ ծաղրածուական արվեստ): Այդ թատրոնում մեծ տեղ է հատկացվել մնջախաղին: Թաիրովի ղեկավարությամբ գործող թատրոնում առաջատար դերասանուհիներից է եղել Ալիսա Կոոնենը, որի կերտած կոմիսարի կերպարը Վսեվոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի ներկայացման մեջ համարվել է բեմում հեղափոխական հերոսապատման նվաճում:
Կամերային թատրոնը գոյատևել է մինչև 1950թ.-ն, ապա Խորհրդային Միության մշակույթի նախարարի որոշմամբ փակվել է՝ «Արևմուտքին խոնարհվելու», խորհրդային ժողովրդին գաղափարապես օտար լինելու պատճառաբանությամբ: Դրանից հետո Թաիրովը աշխատանքից հեռացվել է, իսկ նրա թատերախմբի հիման վրա ստեղծվել է Պուշկինի անվան ներկա թատրոնը: