Ն. Կոլյադա. <Թատրոնը գոյատևում է առանց պետական աջակցության
01.13.2019

Եկատերնբուրգում գործող թատրոնը Մոսկվա է ժամանել երկու մեծ ավտոքարշակների վրա բարձած դեկորացիաներով, կենդանի հսկա պիթոն օձերով, առնետներով, սոխակներով, 60 արտիստներով և այլն:
Մոտ կես ամիս տևող այս հյուրախաղերի ընթացքում ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում հայտնի «գավառային» թատրոնը մոսկվացիներին կներկայացնի 25 բեմադրություն:
«Ինձ համար հիմա կարևորն այն է, որ սեփական օրինակով ցուցադրեմ Ռուսաստանի երիտասարդ թատրոններին, թե ինչպես է կարողանում ապրել ոչ պետական թատրոնը մեր երկրում: Արդեն 17 տարի մեր անկախ թատրոնը գոյատևում է առանց պետական աջակցության: Հիմա, իհարկե մեզ օժանդակում է և նահանգապետը, և լինում են դրամաշնորհներ: Բայց և այնպես, հիմնականում մենք ապրում ենք մեր սեփական ուժերի հիման վրա: Մի վախեցեք ստեղծելու մասնավոր թատրոններ. Գտեք նկուղ, մաքրեք այն, կարգավորեք ձայնը, լույսը, բեմը և խաղացեք»,- խորհուրդ է տալիս այս յուրահատուկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Կոլյադան: