Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լանովո յ- 85: Ամեն ինչ իր համար սկսվել է գործարանային ինքնագործությունից

01.16.2019

Այսօր՝ հունվարի 16-ին, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կնշվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյի ծննդյան 85-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ հանդիսատեսին կներկայացվի «Նվիրաբերություն Եվային» բեմադրությունը, որտեղ, արդեն ավելի քան 20 տարի հանդես է գալիս փառաբանված արտիստը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Իմ ծննդյան օրը ես կլինեմ հարազատ մեծ վախթանգովյան թատրոնի բեմին, որին ծառայում եմ արդեն 62 տարի: Ես թատերախումբ եմ եկել 1957թ.-ին, իսկ մինչ այդ, խաղացել եմ ևս երկու տարի՝ լինելով Շչուկինի ուսումնարանի ուսանող»,- ասել Լանովոյը: Նա խոստովանել է, որ երբեք իր մեջ մեկ այլ թատրոն հեռանալու միտք չի ծագել: Արտիստը նշել է, որ Վախթանգովի անվան թատրոնն իր տունն է, «ինձ մոտ և սիրելի մարդ, որի մասին մտածում եմ մշտապես»:

Լանովոյը նշել է, որ ամեն ինչ իր համար սկսվել է գործարանային ինքնագործությունից: «Մի անգամ մենք զբոսնում էինք իմ ընկեր Վլադիմիր Զեմլյանիկինի հետ և տեսանք ազդագիր՝ բեմադրություն «Թոմ Սոյերի» մասին: Գնացինք դիտելու... Եվ վերջ, մեր ճակատագիրը որոշված էր: Երկուսս էլ ընտրեցինք արտիստի մասնագիտությունը՝ մեկ անգամից և միշտ»,- ասել է Լանովոյը:

Նա շնորհակալությամբ է հիշում իր ուսուցիչներին՝ Յուրի Կատին-Յարցևին, Ցիցիլիա Մանսուրովային, որը երիտասարդ Վասիլիին վերցրեց իր կուրս: Լանովոյի համար անմոռանալի է մեծն պարուհի Գալինա Ուլանովայի հետ հանդիպումը: «Դա ճակատագրի զարմանալի բարեպատեհություն էր, մեծ հաջողություն: Մեղք է ինչ-որ բանից բողոքելը: Չեմ կարող Աստծոն բարկացնել: Թատրոնում և կինոյում իմ դերասանական ճակատագիրը դասավորվեց հազվադեպ հաջող»,-խոստովանել է նա:

Նա ստեղծել է պատմական անհատների, գիտնականների, զինվորականների, բժիշկների, արքայազների կերպարներ:

Իր մարմնավորած կերպարներից ամենից սիրելին նա համարում է մարդկության լուսավոր ապագային անմնացորդ նվիրումը մարմնավորող, երիտասարդ կոմունիստ Պավել Կորչագինին «Հիշում եմ, թե ինչպես 1941թ.-ի հոկտեմբերին, գտնվելով ֆաշիստների կողմից օկուպացված ուկրաինական գյուղում, տատիկի մոտ, ուսուցչուհին մեզ կարդում էր «Ինչպես է կոփվում պողպատը: Իհարկե Պավկա Կորչագինը և, իհարկե, դրվագային կատակերգական դերը «Շերտավոր ուղերթ» ֆիլմում...»,- նշում է արտիստը և ավելացնում.« Որքան գեղեցիկ էր լողում շերտավոր լողազգեստավորների այն խումբը...»:

Ըստ Լանովոյի արվեստներից գլխավորը երաժշտությունն է: «Երաժշտությունը, դասականը, իսկական արարչագործություն է: Մոցարտ, Չայկովսկի, Ռախմանինով: Այն միշտ ինձ հետ է»: Նա շատ է կարևորում նաև բարձր գրականությունը՝ Պուշկին, Մայակովսկի, Լերմոնտով... Այն իր համար ունի թթվածնի նշանակություն: Նա նշում է, որ երբ թատրոնում և կինոյում դերեր չէր ունենում, չէր հուսահատվում: Ինքը կազմակերպում էր ընթերցման երեկոներ: Դա օգնում էր, որ պահպանի դերասանական «մարզավիճակը»:

Արտիստը զբաղվում է նաև մանկավարժությամբ: Արդեն ավելի քան 16 տարի դասախոսում է Շուկինի անվան թատերական ուսումնարանում: Նա այստեղ բեմական խոսքի ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր:

«Վասիլի Լանովոյը թատրոնի վերջին ռոմանտիկն է, գեղեցկության և սիրո ավանդությունների հավատարիմ պաշտպանը»,- ասել է Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1017 անգամ