Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ձայներ հայտնաբերելու և դրանք կայացնելու կենսական կարևորությունը

01.30.2019

Նախօրեին՝ հունվարի29-ին, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում «Բարինգթոն սթեյջ» ընկերությունը հայտարարել է, որ ամերիկացի դրամատուրգ Սթեյսի Ռոուզի «Ամերիկա վ.2.1» ձևաչափի «Ամերիկացի սևամորթի հավանական անհետացումը և ողբերգական մահը» պիեսը դարձել է «Բոննի և Թերի Բուրմանների նոր խաղ» մրցանակաբաշխության հաղթողը և արժանացել է առաջին մրցանակի համար նախատեսված 25 հազար դոլարին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «americantheatre.org»-ին:

Մրցանակից բացի, որպես խրախուսանք Ռոուզի այդ պիեսը, որը լավագույնն է ճանաչվել մրցույթին ներկայացված 500 ստեղծագործություննեերի մեջ, որպես համաշխարհային պրեմիերա կբեմադրվի Բարինգթոն քաղաքի թատրոնում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջուլիանա Բոյդն իր երախտագիտությունն է հայտնել Բոննի և Թերի Բուրմաններին, ովքեր հասկանում են ամերիկյան թատրոնի համար նոր ձայներ հայտնաբերելու և դրանք կայացնելու կենսական կարևորությունը: Նա Ռոուզի պիեսը անվանել է «պրովոկացիոն, ոչ կոմպրոմիսային հայացք սևամորթների վրա հետկապիտալիստական Ամերիկայում»:

«Ամերիկա վ.2.1» ձևաչափը պատմական իրադարձությունները վերականգնող թատերախմբի օրն է, որը մեղադրվում էր այն բանի համար, որ պատմում էր ամերիկացի սևամորթերի հետ տեղի ունեցած երբեմնի ողբերգության պատմությունը:

Ռոուզի պիեսի գործողությունները տեղի են ունենում մոտակա ապագայում: Այն սևամորթ դերասանների թատերախմբի մասին է, որը վերարտադրում է երբեմնի ծաղկուն ամերիկացի սևամորթների վերանայված պատմությունը Ներկայացման ընթացքում դերասանները զուգահեռներ են տեսնում իրենց պատմածի և իրական կյանքի միջև:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 700 անգամ