Ներկայացումը հեռացնում են խաղացանկից՝ առանց պատճառաբանության
02.04.2019

Գոյության ավելի քան 4 տարվա ընթացքում այս ներկայացումը հասցրել է նվաճել բազմաթիվ պատվավոր մրցանակներ և այսօր առանց հստակ պատճառաբանության հեռացվում է խաղացանկից: Թատրոնի մամլո ծառայությունը նույնպես այդ մասին որևէ մեկնաբանություն չի կատարում:
Այդ բեմադրության գլխավոր շարժիչ ուժը թատրոնին կից ստուդիայի սաներն են, որոնք կենդանի կատարմամբ նաև երգում են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:
Ծրագրում կարդում ենք, որ այս ներկայացումն, ասես, աշխարհի մոդելը լինի, որտեղ ի մի են հավաքվում Բրեխտի բուռն կյանքի ընթացքում հանդիպած և տարբեր պիեսների կերպարները: 20-րդ դարի եվրոպական կաբարեի գրոտեսկի և ծաղրանմանության լեզվով երիտասարդ արտիստները պատմում են գերմանացի հանճարեղ ռեժիսորի և դրամատուրգի մասին, աշխարհում սեփական ինքնությունը գտնելու նրա դժվարին և տանջալից որոնումների, գրական և բեմական լավագույն ստեղծագործությունների լուսաշխարհ գալու մասին:
Նախատեսվում է, որ այս հիանալի ներկայացումը վերջին անգամ հանդիսատեսին կներկայացվի մարտի 25-ին:
Ավելացնենք, որ հիմա Յուրի Բուտուսովն աշխատում է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր: