Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին02.08.2019
Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին: Այդ մասին տեղեկացնում են օրվա ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Մոսսովետի» թատրոնի լրատվական ծառայությանը:
Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935թ.-ի մարտի 16-ին: Դպրոցն ավարտելուց հետո նա ցանկացել է դառնալ իրավաբան: Սակայն 3-րդ կուրսից կիսատ է թողնում ուսումը Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ընդունվում է նույն քաղաքի Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ: Նա որպես դերասան շատ վաղ է աչքի ընկել: Պատահական չէ, որ երբ դեռ 2-րդ կուրսի ուսանող էր, հրավեր է ստանում աշխատելու Մեծ դրամատիկական թատրոնում և շուտով դառնում է Տովստոնոգովի ղեկավարությամբ գործող հռչակավոր թատերախմբի առաջատար արտիստներից մեկը:
Նա մեծ համբավի հասավ «Շկիդ հանրապետություն» (1966թ) և «Ոսկե հորթը» (1968թ.) կինոնկարների գլխավոր հերոսներին՝ Վիկնիկսորին և Օստապ Բենդերին մարմնավորելուց հետո:
1978թ.-ից Սերգեյ Յուրսկին ապրում էր Մոսկվայում ու որպես դերասան և ռեժիսոր ստեղծագործում էր Մոսսովետի թատրոնում՝ համագործակցելով նաև Ռուսաստանի մայրաքաղաքի այլ թատրոնների հետ:
Սերգեյ Յուրսկին նաև գրքերի հեղինակ է: Նա գրականության ասպարեզում հանդես էր գալիս Վացետիս կեղծանվամբ:
Նրա դստեր՝ Դարյա Յուրսկայայի տեղեկացմամբ արտիստը մահացել է սիրտը կանգնելու հետևանքով: