Բարձր մակարդակի հասած բեմադրությամբ վերադառնալու ռեժիսորի ակնկալիքները
02.16.2019

Հյուրախաղերը, ըստ նրա, արտակարգ կարևոր են, որպեսզի կարողանաս գնահատել, թե, արդյո՞ք, դեռ դիմանում է ներկայացման ձևը, թե՞ ինչ-որ պտուտակներ պետք է ձգել, մաքրել, ուղղուել...
Այդ առումով բացառություն չեն եղել նաև այս լոնդոնյան հյուրախաղերը: «Մենք այստեղ շատ բան ենք արել,- նշում է Բուտուսովը,- շատ և բավականին հետաքրքիր էինք փորձեր անում, ուղղում հին ռիթմերը»;
Նրա գնահատմամբ իր ներկայացման մեջ ժամանակի ընթացքում շատ լուրջ ռիթմի փոփոխություններ էին կատարվել, որոնք բեմադրությունը տարել էին ոչ դեպի լավ ուղղությամբ, և «ինչպես ինձ է թվում, մեզ հաջողվեց ուղղումներ իրականացնել»,- ամփոփել է իր ձեռքբերումների ստեղծագործական արդյունքները Բուտուսովը:
Ի դեպ, այսօր Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում գլխավոր ռեժիսորի պաշտոնը զբաղեցնող Յուրի Բուտուսովի կարծիքով յուրաքանչյուր հյուրախաղ միշտ տագնապ է պարունակում՝ միշտ նոր հանդիսատես, նոր բեմ... «Ես հաճախ չեմ թռչում ընկերներիս հետ, բայց առանց դրա էլ լավ գիտեմ, որ ցանկացած մեծ քաղաք իր հանդիսատեսն ու մթնոլորտն ունի: Կարևոր չէ, թե դա արտասահմանյան հյուրախաղեր են, թե՞ այցելություն Ռուսաստանի տարածքում»,- ասում է Բուտուսովը:
Հաջող հյուրախաղերի և այնտեղից առավել բարձր մակարդակի հասած բեմադրությամբ վերադառնալու ակնկալիքներն իրականացված տեսնելու հարցերում նա կարևորում է նաև թատերախմբի փորձը, թատրոնի ղեկավարության որակը, բոլոր մյուս օղակների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը և այլն:
Բուտուսովի ընթերցմամբ ներկայացվող «Բարի մարդը Սեզուանից» պիեսի բեմական կյանքին ծանոթ հանդիսատեսն ու մասնագետն անմիջապես կարձանգրեն, որ որակական մեծ տարբերություն կա նախորդ մոտ 6 տարիների ընթացքում ցուցադրվող մոսկովյան և տակավին օրերս լոնդոնյան հյուրախաղերում ներկայացված բեմադրությունների որակի մեջ: Ստացվում է տպավորություն, որ դերասանների խաղում, և, նույնիսկ, երգերի տեքստերում նոր միտք է հայտնվել: Դրանցում զգացվում է քաղաքական, քաղաքացիական հնչողություն, որը նախկինում չէր արձանագրվում կամ զգացվում էր շատ ավելի թույլ:
Բուտուսովը նշում է, որ այդ տարիների ընթացքում շատ բան է փոխվել նաև Ռուսաստանում և հիմա իր համար առանձնահատուկ կարևորություն ունի մոտեցումը թեմային: Ըստ նրա հիմա այնքան էլ էական չէ պարզաբանելու համար «թե ինչ է բարին, և ինչ է չարը», որքան օգնության, մարդու նկատմամբ ուշադրության, նրան հասկանալու թեմայի շեշտադրումը:
«Մարդը ամենակարևորն է հողագնդի վրա: Եվ այն, ինչը որ այսօր մեզ թույլատրում ենք այնքան հեշտորեն՝ միմյանց վրա շպրտելով սպառնալիքներ, չգնահատելով այն ինչ-որ ունենք, հրեշավոր է: Եթե դա չդադարեցվի, ապա այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք կորցնում ենք մարդուն...»,- ընդգծել է Բուտուսովը: