Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական օլիմպիադայի շրջանակներում կգործի նաև մանկական հարթակ

03.12.2019


Մարտի 15-ին Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը Ղրիմում, «Արտեկ» հայտնի մանկական ճամբարում, Թատերական օլիմպիադայի շրջանակներում կբացի մանկական հարթակ, որի գործունեության շրջանակները նախատեսում են հանդիսատեսների հնարավորինս մեծ ներգրավվածություն: Թատրոնի ղեկավար Վալերի Ֆոկինը նշել է, որ նախագիծը ենթադրում է նոր հանդիսատեսի մեջ թատերական ճաշակի ձևավորում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս ծրագիրը աշխատելու է ողջ տարվա ընթացքում և մինչև տարեվերջ «Արտեկում» կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնք կանցկացնեն թատերական ոլորտի հայտնի մասնագետները՝ արտիստներ, ռեժիսորներ, արվեստագետներ, դրամատուրգներ և այլն:
Թատերական օլիմպիադան հիմնադրվել է հույն ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսի նախաձեռնությամբ:

Այն առաջին անգամ անցկացվել է 1994թ.-ին՝ Հունաստանի Դելֆի քաղաքում: Օլիմպիադայի նպատակն է միավորել տարբեր թատերական դպրոցները և երկխոսություն անցկացնել նրանց և հանդիսատեսների միջև:

2019թ.-ին օլիմպիադան միաժամանակ կանցկացվի երկու երկրներում՝ Ռուսաստանում և Ճապոնիայում: Ռուսաստանում օլիմպիադայի հիմնական վայրը Ալեքսանդրինյան թատրոնն է, որտեղ միջոցառման շրջանակներում տարվա ընթացքում 15 երկրներից ժամանած թատերախմբերը կցուցադրեն 30 ներկայացում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 621 անգամ