Երբ մարդը չի կարողանում դիմանալ այդպիսի մեծ բարձրությամբ թռիչքին03.19.2019
Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի Սիմոնովյան բեմում միայն կանացից կազմված ստեղծագործական խումբը կներկայացնի 20-րդ դարի առաջին տասնամյակների ռուսական դասական պարարվեստի դպրոցի մեծագույն ներկայացուցիչ Վացլավ Նիժինսկու կյանքի առավել ցայտուն 7 օրերի մասին պիեսի հիման վրա իրականացված բեմադրություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Պիեսի հեղինակ Նիկա Սիմոնովան իր ստեղծագործությունը վերնագրել է «Արևի պարը»: Սակայն ներկայացման ռեժիսոր Լեյլա Աբուալ-Կիշեկը դրա համար գտել է բավականին ռիսկային անվանում՝ «Նիժինսկի: Հանճարեղ ապուշը»:
«Կարիք էի զգում պատմել այդ հանճարի զոհվելու պատմությունը, որովհետև նրա ստեղծագործական կյանքը ծայրահեղ կարճ է տևել: Բայց որքան լեգենդներ են պտտվում նրա անվան շուրջ, հավանաբար նա ռուսական բալետի ամենահանելուկային կերպարներից մեկն է»,- ասել է ռեժիսորը:
Վախթանգով-սիմոնովյան բեմում պատմությունը ծավալվում է սև-սպիտակ գույներով: Վավերագրական փաստաթղթերի վրա աշխատել է նաև բեմադրության հեղինակների երևակայությունը, լրացվել են թերասացությունները:
Ներկայացման մեջ խորեոգրաֆիայից հրաժարվել են, իսկ գլխավոր դերը տվել են կնոջ՝ Ադելինա Գիզատուլինային: Նիժինսկին, որ պարել է Միխայիլ Ֆոկինի լավագույն բալետներում և փառքի հասել Սերգեյ Դյագիլևի փարիզյան ռուսական սեզոնների ժամանակ՝ վերականգնել է տղամարդկային պարի արվեստը և ժամանակակիցների վկայությամբ, ճախրում էր օդում: Նա վերջին անգամ բեմ է դուրս եկել 1917թ.-ին, ապա մինչև կյանքի վերջը (նա մահացել է 1950թ.-ի) բուժվում էր հոգեբուժարաններում
Դրամատուրգ Նիկա Սիմոնովայի ասելով, այս ներկայացումը, ըստ էության, մարդու տաղանդի ուժի և անհատի անհամապատասխանության մասին է, երբ մարդը չի կարողանում դիմանալ այդպիսի մեծ բարձրությամբ թռիչքին, որի մասին այդքան գրել և խոսել են թե Նիժինսկու ժամանակակիցները և թե այսօրվա շատ մասնագետներ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: