Թատրոնն ստեղծում է իր հոգաբարձուների խորհուրդը05.07.2019
Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում (МХАТ) որոշել են ձևավորել հոգաբարձուների խորհուրդ, որի մեջ կարող են մտնել մասնավոր ներդրողները, համակարգային բիզնեսի և պետական իշխանության ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Ըստ էության սա հիմնադրամ է, որը կզբաղվի թատրոնին հասցեագրված զոհաբերություններ ներգրավելով և դրանց հատկացումներով՝ սկսած պրեմիերաներից և հյուրախաղերից մինչև թատրոնի տեխնիկական էական վերազինումը և աշխատակիցների պարգևատրումները»,- հայտարարել են թատրոնի մամլո ծառայությունում:
Այդ ուղղությամբ արդեն կատարվում են առաջին քայլերը՝ բանակցություններ են սկսվել մի շարք կորպորացիաների, խոշոր բիզնեսի և իշխանության մարմինների հետ:
«Թատրոնը լրացուցիչ ֆինանսավորման լուրջ անհրաժեշտություն ունի, որը կուղղվեր տեխնիկապես բազմաֆունկցիոնալ ժամանակակից մշակութային կենտրոնի ստեղծմանը: Օրինակ, МХАТ-ում մինչև հիմա ողջ ձայնային տեխնիկան լամպային է և հաճախ թույլ չի տալիս ձայնային ուղեկցում իրականացնել տեխնիկական առաջընթացի ընթացիկ նշանակության մակարդակով: Այդ պատճառով մենք հոգաբարձուների խորհրդի կարիք կարիք ունենք»,- նշել է թատրոնի գովազդային-տեղեկատվական բաժնի ղեկավար Ալեքսանդրա Զամիսլովան: